Հետաքրքիր փաստեր գիտությունից

 

 

Թեք հարթությունը պարզ մեխանիզմ է: Ավելի հեշտ է բարձրանալ թեք հարթությունն ի վեր, քան միանգամից ցատկել դրա գագաթը:

 

Տիեզերքում լույսի արագությունը ամենամեծն է: Այն վայրկյանում անցնում է 300 000 կմ: Սա նշանակում է, որ լույսը կարող է մեկ վայրկյանում յոթ անգամ պտտվել երկրագնդի շուրջը:

 

2004 թվականին մեկնարկել է Facebook-ը՝ հիմք դնելով սոցիալակամ ցանցերի մշակույթին, իսկ 2005 թ. ստեղծվել է YouTube տեսահարթակը:

 

 

Կերամիկան ստանում են կավից կամ գետնի տակից հանած այլ նյութերից: Կերամիկային կարելի է ձև տալ և չորացնել, ինչպես, օրինակ, կավե ամանը, կամ այն կարելի է տաքացնել հնոցի մեջ: Սա կերամիկական իրերը դարձնում է կարծր, երկարակյաց, սակայն դրանք, միևնույնն է, հեշտությամբ կարող են ճաքել: Կերամիկան ջերմակայուն և էլեկտրակայուն  է:

 

Ապակին փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է։ Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի, կավճի, սիլիկահողի խառնուրդը միահալելով։ Ի դեպ,  սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն։

 

Շատ կենդանիներ, ինչպես օրինակ, թռչուններն ու կետերը, կարողանում են կողմնորոշվել տարածքում: Որոշ կենդանիներ զգում են Երկրի մագնիսականությաունը և հասկանում են, թե որն է հյուսիսը և որը հարավը: Մյուսները կարողանում են հետևել ձգողականության ուժի (ուժ, որը ձգում է Երկրի մակերևույթին գտնվող ամեն ինչ) փոփոխություններին:

 

 

Լազերն արձակում է վառ լույսի նեղ փունջ: Լույսը սովորաբար տարբեր գույների ճառագայթների խառնուրդ է, սակայն լազերի լույսը միագույն։ «Լազեր» բառը հապավում է՝ կազմված անգլերեն (L)ight (A)mplification by (S)timulated (E)mission of (R)adiation (լույսի ուժեղացում հարկադրական ճառագայթման միջոցով) արտահայտության սկզբնատառերից: Հայտնաբերվել է 1960 թ.։ Լազերները լայնորեն կիրառվում են ամենօրյա կյանքում: Դրանք վերարտադրում են պնակիտների (CD) վրա ձայնագրված երաժշտությունը, մեծ հեռավորությունների վրա հաղորդում են հեռախոսային ազդանշաններ, ստեղծում եռաչափ պատկերներ՝ հոլոգրամներ: Լազերի լույսի ճառագայթի փունջն անհամեմատ ավելի նեղ է սովորական էլեկտրական լամպի լույսից և կազմված է ընդամենը 1 երկարության ալիքից, այսինքն մեներանգ է: Բացի այդ, լազերային ճառագայթում լուսային ալիքները շարժվում են միմյանց համաժամանակ (սինքրոն): Մինչդեռ սովորական լույսի ալիքները շարժվում են անկանոն իմպուլսներով: Լազերի օգնությամբ բժիշկները կատարում են աչքի բարդ վիրահատություններ, ինչպես նաև ոչնչացնում են որոշ տեսակի քաղցկեղային բջիջներ ու խալեր: Ռազմական կայաններում լազերներն ուղղորդում են հրթիռները դեպի նախապես տրված թիրախը, իսկ գործարաններում ու ֆաբրիկաներում հզոր լազերն օգտագործում են մետաղ, ապակի և հագուստի գործվածք կտրելու համար: