Ո՞վ է իմաստունը

  Մարդիկ միշտ խոսել են իմաստության մասին, փնտրել են դրա աղբյուրը: Շատ իմաստուններ տարբեր ժամանակներում տվել են բազմաթիվ սահմաննումներ: Օրինակ հույները իմաստությունն անվանում են Sophia, որն իր մեջ ներառում է ապրելակերպի հմտություններ և ինտելեկտուալ գիտելիքներ: Իմաստության մասին խոսում է նաև Աստվածաշունչը: Կարդալով այն,  մեզ համար պարզ է դառնում, որ իմաստությունը միայն գիտելիքների պաշար չէ: Այն նաև բարոյական որակ է, որով մենք ապրում ենք: Աստվածաշնչյան իմաստությունը մեզ սովորեցնում է ինչպես ճիշտ ապրել: Ճշմարիտ իմաստությունն Աստծո պարգև է, և այն բխում է Աստծուն վստահելուց, հնազադվելուց  և Նրանից երկյուղելուց: «Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, ու չարից հեռանալը՝ խելացիությունը» Հոբ 28.28: Այս երկյուղը չի կարելի հասկանալ որպես կույր վախ, ինչպես օրինակ, կարող ենք վախենալ հանցագործից կամ սովորական հարգանքը չէ: Մարդ երկյուղում և հնազադվում է Աստծուն՝ ճանաչելով Նրան: Հասկանալով, որ Նա բռնակալ Աստված չէ, ով ուզում է իշխել մեզ վրա, այլ Նա սիրող և արդարարության Աստված է: Այդ սիրուն է, որ մենք պետք է հնազանդվենք:

 

 

  «Երանի՜ այն մարդուն, որ իմաստություն է գտնում ու այն մարդուն, որ հասկացողություն է ձեռք բերում. քանի որ  դրա շահն արծաթի շահից ավելի լավ է, իսկ դրա արդյունքը՝ զուտ ոսկուց: Այն գոհարներից ավելի հարգի է, և քո բոլոր ցանկալի բաները չեն կարող դրա հետ համեմատվել: Նրա աջ ձեռքի մեջ օրերի երկարություն, իսկ ձախ ձեռքում  հարստություն ու փառք կա»: Առակներ 3.13 - 16

  Այսօր ևս մարդիկ իմաստություն են փնտրում: Այդ ճանապարհը մեզ կարող է ցույց տալ միայն Աստված: Իմաստության միակ և ճշմարիտ աղբյուրն Աստծուն հնազանդվելն է: Սակայն սա մեր յուրաքանչյուրիս որոշումն է: 

Լիլիթ Անտոնյան