Երկու եղբայր

  Երկու եղբայր էին ապրում։ Ավագ եղբայրն ամուսնացած էր ու երեխաներ ուներ, իսկ կրտսերը դեռ ամուսնացած չէր։ Նրանք որոշեցին առանձին ապրել և կիսեցին հայրական ունեցվածքը։ Ցորենի մեծ շտեմարանը, որտեղ ամբարված էր ամբողջ պաշարը, մնաց ավագ եղբորը։ Երբ բաժանվեցին, ավագ եղբայրը մտածեց«Աստված ինձ և՛ կին է տվել, և՛ երեխաներ, ու մեր ընտանիքը կարող է իր հացը վաստակել, իսկ փոքր եղբայրս ոչ մեկը չունի, թող այս հացը եղբորս լինի, ու թող ինքն ուտի»։

 

 

  Ու գաղտնի իր շտեմարանից ցորեն էր տանում ու եղբոր ամբարը լցնում։ Սակայն կրտսեր եղբայրն էլ իր քիչ ունեցածից էր տանում ու լցնում մեծ եղբոր շտեմարանը՝ ինքն իրեն ասելով «Ես մենակ եմ, ինչպես էլ լինի, իմ գլխի ճարը կտեսնեմ, իսկ մեծ եղբայրս ընտանիքի տեր է, թող այս ցորենը նրանը լինի»։

 

  Ու այդպես սիրով ու հոգատարորեն եղբայրներն ապրեցին ամբողջ կյանքը։ Աստված, տեսնելով երկու եղբայրների բարի կամեցողությունն իրար հանդեպ, օրհնեց նրանց բերքն ու բարիքը՝ ամեն տարի լիառատություն պարգևելով։