Վերջին մի քանի տարիներին տեսնում ենք, թե ինչպես է աշխարհն ալեկոծվում՝ երկրաշարժեր, պատերազմներ, նյութական և ֆինանսականդժվարություններ, հիվանդություններ։ Շատերը, բազում խանգարող հանգամանքներիպատճառով, չեն կարողանում հասնել իրենց առջև դրված նպատակներին։ Մարդիկ, տեսնելովներկայիս ալեկոծվող և աններդաշնակ վիճակը, այլևսհույս չեն կապում վաղվա օրվա հետ։ Կյանքի փոթորիկները, վախերը մարդկանց դարձնում են ավելի ագրեսիվ, նյարդային, մտահոգ, անհավասարակշիռ ու անհամբեր։ Նրանք սկսում են մեղադրել իրենց շուրջը գտնվող մարդկանց և Աստծուն։ Սակայն ես և դու՝ որպես Աստծո զավակներ, ինչպե՞ս պետք է լինի մեր արձագանքը նման իրավիճակներում։
Պողոս առաքյալը գրում․ «Եվ ոչ միայն այսքանը, այլև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար» Հռոմեացիների 5․3-5։
Հռոմում դժվար էր քրիստոնյա լինելը, քանի որ 1-ին դարի քրիստոնյաները հալածանքների էին ենթարկվում։ Այս պատճառով Պողոս առաքյալն ասում է․ «Եվ ոչ միայն այսքանը, այլ նեղությունների մեջ էլ պարծենում ենք՝ գիտենալով, որ․․․»։
Ոմանք Աստծուն մոտենում են մինչև հաջողություն, մինչև խաղաղություն, մինչև ուրախ և անհոգ ժամանակները, մինչև օրհնություն և ոչ ավելի։ Պողոս առաքյալն ասում է, որ իրենք շարժվում են առաջ՝ չնայելով որևէ խոչընդոտի։ Շարժվում են դեպի Երկնավոր Հայր՝ չկոտրվելով ներկայիս դժվարին իրավիճակներից։ Քրիստոնյաները կարող են հանդիպել տարբեր տեսակի ճնշումների, հալածանքների, դժվարությունների․ իրավիճակներ, որոնք կարող են զարգացնել համբերություն և տոկունություն, եթե հավատարիմ մնանաք Աստծուն։
Քրիստոնեական համբերությունը պասիվ չէ։ Այն ակտիվորեն հաղթահարում է կյանքի փորձություններն ու հոգսերը։ Սա համբերություն է, որի մեջ կա պայքար։ Ինչպես ոսկին է փորձվում, զտվում կրակով, այդպես էլ մենք ենք փորձություններից հետո դառնում ավելի մաքրված։ Եթե մարդը հաղթահարում է դժվարությունները՝ պահպանելով հոգու ուժը, նա պայքարից դուրս է գալիս ավելի ուժեղ, ավելի մաքուր և ավելի մոտ կանգնած կենդանի Աստծուն։ Պողոսը, շարունակելով իր միտքը, ասում է․ «Հույսը չի ամաչեցնում, քանի որ Աստծո սերը լցված է մեր սրտերում․․․»:
Ուրեմն, եկե՛ք խորհենք․
Յուրաքանչյուրս պետք է խնդրենք․ «Տե՛ր, տո՛ւր ինձ համառություն, խիզախություն, հույսով լցված կյանք և հաղթանակ»։
Սիրելի՛ ընթերցող, այս ամենից սովորում ենք երկու կարևոր բան՝ դժվարություններն անխուսափելի են, երկրորդ՝ դրանք անցողիկ են:
Մենք պետք է մեր միտքը, սիրտը, զգացումները կերակրենք ոչ թե վախով ու հուսահատությամբ, Աստծո հանդեպ դժգոհությամբ, այլ հավատքով։ Աչք չփակենք տառապանքի վրա, այլ ավելի հեռուն նայենք, տեսնենք Աստծուն, ում ձեռքերում է ամեն բան, և հույսով սպասենք փրկությանը:
ՀԱԵ Վանաձորի հովիվ՝ վեր․ Վարդան Ափինյան