Եվ եղավ, որ Հիսուսը Երուսաղեմ էր գնում և անցնում էր Սամարիայի ու Գալիլիայի միջով: Եվ մի գյուղ մտնելիս Նրան տասը բորոտներ հանդիպեցին, որ հեռու կանգնեցին և, իրենց ձայները բաձրացնելով, ասացին. «Հիսո՛ւս, վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»: Եվ երբ տեսավ նրանց, ասաց. «Գնացե՛ք և ձեզ ցու՛յց տվեք քահանաներին»: Գնալու ընթացքում արդեն իսկ մաքրվեցին: Նրանցից մեկը, երբ տեսավ իր բժշկվելը, ետ դարձավ և բարձր ձայնով փառավորեց Աստծուն. Նրա ոտքերի առաջ երեսի վրա ընկավ ու շնորհակալություն հայտնեց Նրան:
Եվ նա սամարացի էր: Հիսուսն էլ պատասխանեց ու ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, ապա ո՞ւր են այն ինը: Այս օտարականից բացի ուրիշ վերադարձողներ չեղա՞ն, որ Աստծուն փառք տային»: Եվ նա ասաց նրան. «Վե՛ր կաց և քո ճամփա՛ն գնա, քո հավատը քեզ բժշկեց»:
Աստված մեզ բազում բարիքներ է տվել: Չմոռանանք ամեն օր գոհունակություն հայտնել Աստծուն Իր ողորմության ու սիրո համար: