Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ. Ծաղկազարդ

Հիսուսն իր խաչելությունից և մահից մեկ շաբաթ առաջ ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ։ Մեծ ամբոխ էր հավաքված՝ դիմավորելու Հիսուսին։ Ոմանք իրենց հագուստները ճանապարհին էին փռում՝ ի նշան այն բանի, որ Հիսուսին են երկրպագում։ Ուրիշներն էլ արմավենու ճյուղեր էին փռում՝ ի նշան ուրախության և հաղթանակի։ Մեծահասակներն ու երեխաները բարձրաձայն գոչում էին ու աղաղակում՝ Օվսաննա՜։

Այս իրադարձությունը նշում է ողջ քրիստոնյա աշխարհը՝ հիշելով Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այդ օրը տարբեր երկրներում տարբեր տեսակի ճյուղեր է օգտագործվում՝ արմավենու, ձիթենու, ուռենու։ Հայաստանում այն առավել հայտնի է «Ծաղկազարդ» անվամբ և տոնվում է Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը։ Վստահ եմ` այդ օրը դու էլ ես գնում եկեղեցի և տուն վերադառնում ուռենու ճյուղերով, որոնց ճկունությունն ու փափկությունը խորհրդանշում են Հիսուսին հետևողների խոնարհությունը։