«Ծաղկազարդը» արվեստի լեզվով

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու տարբեր քաղաքներում գործող մշակութային խմբակների սաների աշխատանքները ցուցադրվեցին Գյումրիում։ «Աստծո ստեղծագործության հրաշքը» խորագրով ցուցահանդեսը տեղի ունեցավ ապրիլի 11-15-ը, Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնում։

 

Ծաղկազարդին, երբ տոնում էինք Հիսուսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ, ցուցահանդեսի մասնակիցները հավատքի, գարնան ծաղկունքի և դրանում Աստծո արարչագործության գեղեցկության մասին խոսեցին արվեստի լեզվով։

Երևանի, Գյումրու, Աբովյանի, Արմավիրի և Շիրակամուտի ՀԱԵ մանկապատանեկան 11 խմբակի 153 սան ցուցադրեց ծաղկային կոմպոզիցիաներ, ձեռքի աշխատանքներ, գեղանկարներ, տիկնիկներ և մանրաքանդակներ՝ ներշնչված գարնան զարթոնքից և Տիրոջ մոտալուտ Հարությունից։

Ցուցահանդեսը, արվեստի գործերի ցուցադրմանը զուհագեռ, նաև հավատքի վկայություն էր, և արժանացավ գնահատանքի ոչ միայն գյումրեցիների, այլև հայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների կողմից։