1. Աշխարհում ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ.՝ Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Ժամացույցի շեղումը 300 տարում կարող է կազմել 0.5 վայրկյան:
2. 1834 թ. Գլազգոյի համալսարան է ընդունվել աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը` 10-ամյա Ուիլյամ Թոմսոնը՝ հետագայում մեծ գիտնական դարձած լորդ Կելվինը:
3. Ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժն Անխելն է, որը թարգմանաբար նշանակում է «Խոր տեղի ջրվեժ»: Այն գտնվում է Վենեսուելայում` Կանայմայի ազգային այգում: Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձունքից: Ջրվեժի ընդհանուր բարձրությունը 979 մ է: Դրա չափազանց մեծ բարձրության պատճառով վայր թափվող ջրի կաթիլները մինչև գետնին հասնելը գոլորշիանում և մառախուղ են դառնում:
4. Մարդկության ամենահին երգերը օրորոցայիններն են: Աշխարհում չկա մի ազգ, որ չունենա օրորոցային երգեր:
5. Աշխարհի ամենահին պարը Մերենգան է, որը սկսել են պարել անհիշելի ժամանակներից: Սկզբնական շրջանում այն եղել է հնդկացիների և աֆրիկացիների ազգային պարը, որի հիման վրա հետագայում ձևավորվել են աշխարհի ազգային շատ պարեր: Պարի շարժումները, ի դեպ, այնքան բարդ են, որ ուսումնասիրվում են մինչ օրս:
6. Աշխարհի ամենաանաղմուկ վայրը հեռախոսային «Բելլ» ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանվում է ձայնային հաճախականության 99.99 տոկոսը: Ամենաերկար ժամանակահատվածը, որ մարդը կարողացել է մնալ այդ սենյակում, 45 րոպեն է: Հիմնադիրն ինքը միայն 30 րոպե է դիմացել՝ վստահեցնելով, որ մարդուն ամենաշատը շեղում է ոչ թե աղմուկը, այլ հենց աղմուկի բացակայությունը` լռությունը:
7. Աստվածաշունչն աշխարհում ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ Գիրքը թարգմանվել է 400 լեզուներով: 2000 թ.-ի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցնում է 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչն առաջինն է աշխարհում: 2000 թ. տվյալներով տպագրվել է 36 մլն. Աստվածաշունչ և 57 մլն. Նոր Կտակարան:
8. Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան հայկական ազգային դասական առաջին օպերան է:
9. Աշխարհի ամենահին արևային ժամացույցը հայտնաբերվել է եգիպտական Արքաների հովտում, որը փարավոնների հայտնի գերեզմանավայրն է:
10. Լեոնադրո դա Վինչիի աշխատանքներով գիրքը համարվում է մինչ օրս վաճառված աշխարհի ամենաթանկարժեք գիրքը: 72 էջանոց կոդեքսը պարունակում է Լեոնարդո դա Վինչիի բնագիր էսքիզները և գիտական աշխատանքները: 1994 թ. գիրքը գնել է Բիլ Գեյթսը անհավանական՝ 30.8 մլն դոլարով: