Մարդու անհնազանդությունը

   Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները: Օձը կնոջն ասաց. «Հիրավի՞ Աստված ասաց, որ Պարտեզի ոչ մի ծառից չուտեք»: Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել, բայց այն ծառի պտղից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. «Մի՛ կերեք դրանից, և դրան մի՛ դիպչեք, որ չմեռնեք»: Oձն ասաց կնոջը. «Ամենևին էլ չեք մեռնի: Այլ Աստված գիտի, որ այն օրը, որ դուք դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծո պես կլինեք՝ բարին ու չարն իմացող»: 

 

 

   Եվ երբ կինը տեսավ, որ ծառը լավ էր որպես ուտելիք, հաճելի է աչքերին, և ծառը ցանկալի է իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտղից ու կերավ, և իր հետ իր ամուսնուն էլ տվեց, և նա էլ կերավ: Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և հասկացան, որ մերկ են: Թզենու տերևները կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: Ադամը պատասխանեց. «Քո ձայնը պարտեզում լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի ու թաքնվեցի»: Աստված ասաց նրան. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք այն ծառից, որից քեզ պատվիրել էի չուտել, կերե՞լ ես»: Ադամն ասաց. «Այն կինը, որ ինձ հետ լինելու տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառի պտղից, և ես կերա»: Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»:

 

   Աստված ասաց օձին. «Քանի որ այս բանն արեցիր, անիծյալ լինես երկրիբոլոր անասունների ու գազանների մեջ: Որովայնիդ վրա սողաս և հող ուտես ողջ կյանքումդ։ Եվ Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխն է ջախջախելու, իսկ դու նրա գարշապարն ես խայթելու»: Աստված արտաքսեց մարդուն Պարտեզից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր:

 

Մարդու անհնազանդության պատճառով Աստված նրան դուրս վտարեց դրախտից:

Սակայն կնոջ և նրա սերնդի միջոցով փրկություն խոստացավ: