Հիսուսը լվանում է աշակերտների ոտքերը

Զատկի տոնից առաջ, երբ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից Հոր մոտ գնա, ավելի շատ սիրեց իր հետևորդներին, որ այս աշխարհում էին:

 

   Ընթրիքի ավարտին, Հիսուս իմանալով, որ Հայրն ամեն բան Իր ձեռքն է տվել, և որ Ինքն Աստծուց է եկել և Աստծո մոտ է գնում, վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Եվ ապա ջուր լցրեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով:

 

 

   Ապա Նա  Սիմոն Պետրոսի մոտ եկավ, և Պետրոսն ասաց Նրան. «Տե՛ր, դու՞ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ որ անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց հետո կհասկանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը Դու երբե՛ք չես լվանա»: Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերը ու իմ գլուխն էլ լվա՛»:

 

   Հիսուս նրան ասաց. «Նա, ով լվացված է, պետք չունի, բացի ոտքերը լվալուց, այլ ամբողջովին մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ՝ բոլորդ»: Քանի որ Նա գիտեր ով է Իրեն մատնելու, այդ պատճառով ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»: Եվ երբ նրանց ոտքերը լվաց, վերցրեց իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք անվանում և ճիշտ եք անում, քանի որ իսկապես ա՛յդ եմ: Արդ, եթե ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պետք է միմյանց ոտքերը լվանաք. որովհետև ես ձեզ օրինակ տվեցի, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք»:

 

Հիսուս խոնարհության մեծագույն օրինակն է մեզ տալիս, սովորեցնելով, որ անվերապահ ծառայենք միմյանց: