Ասլամազյան քույրեր

  20-րդ դարասկզբի հայկական կերպարվեստի մեջ մեծ հետք թողած Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը ծնվել են Կարս մարզի Բաշ-Շիրակ գյուղում: Ստեղծագործել են 1920-1970-ական թվականներին՝ իրենց անհատականությունը դրսևորելով հատկապես դեկորատիվ նկարչության բնագավառում:

  Քույրերը նկարչական նախնական կրթությունն ստացել են Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Տեղի նկարչական ստուդիան մեծ դեր է խաղացել նրանց կայացման գործում: Ալեքսանդրապոլում ապրել են մինչև 1927 թվականը, ապա տեղափոխվել են Մոսկվա և երկար տարիներ ապրել այնտեղ: Քույրերի նկարչական ձիրքի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են ունեցել Ալեքսանդրապոլի նկարչական ստուդիայի, Երևանի գեղարվեստական-արտադրական տեխնիկումի և Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի ուսուցիչները:

  Ի դեպ, քույրերը մի խորամանկ քայլի են դիմել՝ ընդունել են խորհրդային գաղափարախոսությունը և այն ծառայեցրել հանուն իրենց արվեստի. անցնելով կուսակցության շարքերը՝ շրջագայել են բազմաթիվ երկրներում՝ այդ երկրների գույները ներկայացնելով իրենց կտավներում: Այդ շրջագայությունները  նաև ազգային արժեքները ներկայացնելու գերազանց հնարավորություն է եղել քույրերի համար:

  Ասլմազյան քույերից յուրաքանչյուրի արվետն ունի իր յուրահատկություններն ու առանձնահատկությունները: Նրանք ունեն տարբեր կտավներ` անգամ չինական ու հնդկական մոտիվներով, սակայն երկուսի համար հիմնական թեման ազգային խորհրդանիշերն են ու կնոջ կարգավիճակը։ 

  Մարիամի ստեղծագործությունները վառ են, լուսավոր: Նրա ստեղծագործությունների կոմպոզիցիան կառուցված է արևելյան սկզբունքով՝ առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության: Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն կարևորել է կարմիրը: Նա կարողացել է լուծել իր ժամանակի գերկարևոր խնդիրը՝ ընդգծել կին արվեստագետի դերը հայրիշխանական սովետահայ հասարակության մեջ: Ստեղծել է հայկական կենցաղը, բնությունը պատկերող կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կիրառական իրեր և այլն։

  Երանուհի Ասլամազյանի արվետը լի է զուսպ, նուրբ գունային անցումներով, հարուստ կենսափիլիսոփայական շերտերով, որտեղ փորձել է բացահայտել անգամ շերտերի ստվերները: Երանուհին իր արվեստում մեծ ուշադրություն է դարձրել մարդու հոգեվիճակին, կարևորել աշխատանքը:

  Քույրերը մահացել են բավականին մեծ տարիքում` Երանուհին՝ 88, իսկ Մարիամը 99 տարեկանում:

  1987 թվականից Գյումրիում գործում է Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որտեղ ներկայացված է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահում պահպանվում են Մարիամ Ասլամազյանի 70 – ամյակի կապակցությամբ քույրերի կողմից գյումրեցիներին նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանք: Պատկերասրահը երկհարկանի շենք է. առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդում` Մարիամ Ասլամազյանի գործերը:

  Քույրերը նաև զբաղվել են խեցեգործությամբ, որի մի քանի նմուշներ ներկայացնելով Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսում, արժանացել են Ջ. Ներուի անվան մրցանակին: