Լավագույնին փնտրելու ճանապարհին

 

Աստծո խոսքին սկսել եմ  ծանոթանալ դեռ մանուկ հասակից: Մայրս փորձում էր ինձ եկեղեցու մաս դարձնել՝ իր հետ տանելով պաշտամունքներին: Արդյո՞ք գիտակցում էի, թե ուր եմ գնում. չեմ կարծում, պարզապես տանից դուրս գալու առիթ էր: Իհարկե պատանեկան տարիքում ըմբոստության հոգին չշրջանցեց ինձ՝ մի քանի տարով հեռացնելով քրիստոնեական կյանքից: Հիասթափվելով աշխարհիկ ընկերներիս քայլերից՝ լավագույնների փնտրտուքով վերադարձա «տուն»: Հավատո՞ւմ էի: Ո՛չ: Գիտակցո՞ւմ էի: Չեմ կարծում: Սակայն կամքն արդեն իմն էր:

 

         Այսպես, լավագույնին փնտրելով՝ եկա եկեղեցի և այստեղ սկսեցի ճանաչել լավագույններից լավագույնին ու հասկացա, որ Նրան էի փնտրել, Նրա կարիքն ունեի և Նրանից հեռանալ այլևս չէի ուզում: Քրիստոսին ընդունելուց հետո սկսեցի Աստծուն ճանաչել որպես Հայր: Կյանքումս գերբնական ու աչք զարնող փոփոխություններ չեղան, սակայն Աստված սկսեց փոխվել սիրտս, կյանքումս եղած մանրուքները: Հենց այդպիսինն է մեր Աստված, որ աշխատելով մանրուքների վրա՝ ի վերջո տեսանելի ու մեծ փոփոխություններ է անում:

 

    Փոխվեց մի ամբողջ գիտակցություն: Եթե մինչ այդ սրտումս նախանձ կար, այժմ պայքար է դրա դեմ, եթե ըմբոստություն կար, հիմա խոնարհության սերմեր են, եթե ատելություն կար, հիմա գիտակցված սեր է ատելիի հանդեպ: Փոխվեց մի ամբողջ հոգեվիճակ: Եթե նախկինում «ուժեղ» էի, հիմա թույլս զորանում է Նրանով: Եթե կորած էի, հիմա գտնված ու փրկված եմ: Եթե «ցավ չկար», հիմա ցավերի ժամանակ ունեմ դրանք սփոփող ու բժշկող: Եթե առաջ մեղավոր էի, ապա հիմա փրկված եմ Նրա գթառատության ու ողորմության շնորհիվ:

 

      Ո՞վ եմ ես հիմա: Նախկինի ու ներկայի մեջտեղում եմ, քանի որ նախկինն ու ներկան մեկանում են ու ձգվում մինչև հավիտենականություն՝ անվերջ պայքարի տեսքով:

 

Թեհմինե Առաքելյան