Մեղավոր կինը

  Մի անգամ փարիսեցիներից մեկը Հիսուսին խնդրեց ճաշել իրենց հետ։ Հիսուսը համաձայնեց, մտավ նրա տուն և նստեց ուտելու: Այն քաղաքում մի կին կար, որ մեղավոր էր: 

 

  Երբ իմացավ, որ Հիսուսը փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրե շշով անուշահոտ յուղ բերեց, կանգնեց Հիսուսի ոտքերի մոտ և սկսեց լաց լինել: Կինն արցունքներով լվաց Նրա ոտքերը, իր գլխի մազերով սրբեց, այնուհետև ոտքերը համբուրելով՝ յուղով օծեց: Փարիսեցին, որ կանչել էր Հիսուսին, տեսնելով դա, մտքում ասաց. «Այս մարդը եթե մարգարե լիներ, կիմանար, թե ով է այս կինը, որ դիպչում է Իրեն, որովհետև նա մեղավոր է»:

 

 

  Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Սիմո՛ն, քեզ բան ունեմ ասելու»: Եվ նա ասաց. «Ասա՛, Վարդապետ»: Եվ ասաց. «Մի փոխ տվող երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան էր պարտք, իսկ մյուսը՝ հիսուն: Երբ նրանք ոչինչ չունեին վճարելու, պարտատերը երկուսի պարտքերն էլ զիջեց: Հիմա ասա՛՝ նրանցից ո՞րն ավելի կսիրի նրան»: Սիմոնն էլ պատասխանեց ու ասաց. «Կարծում եմ նա, ում շատ շնորհեց»: Հիսուսն ասաց նրան. «Ճի՛շտ դատեցիր»: Ապա դառնալով դեպի կինը, Սիմոնին ասաց. «Տեսնու՞մ ես այս կնոջը: Ես քո տուն մտա, դու իմ ոտքերի համար ջուր չտվեցիր, բայց սա իր արցունքներով լվաց ոտքերս ու իր գլխի մազերով սրբեց: Դու ինձ նույնիսկ մեկ համբույր չտվեցիր, իսկ սա, այստեղ մտնելուն պես, անդադար համբուրում է ոտքերս: Դու գլուխս յուղով չօծեցիր, բայց այս կինն անուշահոտ յուղով ոտքերս օծեց: Դրա համար, ասում եմ քեզ, այս կնոջ մեղքերը թեև շատ են, ներված են, որովհետև շատ սիրեց: Բայց ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում»: Իսկ կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են»: Նրա սեղանակիցները սկսեցին իրենց մտքում ասել. «Ո՞վ է Սա, որ մեղքեր էլ է ներում»: Եվ նա ասաց այս կնոջը. «Քո հավատքը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ»: 

 

Աստված ներում է մեր մեղքերը, բայց Նա ցանկանում է, որ մենք հավատանք և սիրենք Իրեն: